▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ոստիկանության տեսանյութը Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապված ընկերությունում խուզարկության մասին

Առաքել Մովսիսյանն (Շմայս) ազատ է արձակվել

Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

ԱԱԾ-ն նախկին պաշտոնյաների բնակարաններից և տարածքներից հայտնաբերվել է մոտ 200 կգ ոսկի. «Ժամանակ»

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայող. Ադրբեջանի ՊՆ-ն լռում է



2018-01-13 18:58:34

armtimes.com-ը գրում է. Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։

Ինչպես գրում է Ռազմինֆոն, 1996 թ․ ծնված զինծառայողը Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Յայչը գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր լրատվակայքի հաղորդմամբ՝ Մամմադովը ծառայում էր Տերտերի շրջանում՝ ենթասպայի կոչումով։

Սոցցանցերում ադրբեջանից օգտատերերից մեկն էլ պնդում է, որ զինծառայողին «հայ դիպուկահարներն են սպանել»։ Այս տեղեկությունն առայժմ այլ աղբյուրներից չի հաստատվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ որևէ կերպ չի անդրադարձել միջադեպին՝ չնայած համացանցում կան նաև տեսանյութեր, որտեղից երևում է, որ Նախիջևան զինծառայողի դի են տանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.