▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ահա, թե ինչից է զրկել Մանվել Գրիգորյանը հայ զինվորներին...Հուզիչ կադրեր

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

Զինված ուժերում նոր նշանակումներ են տեղի ունեցել

14-ամյա տղային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

Նոր սկանդալ Գյումրու մանկավարժականում. աուդիտ են անցկացնում ՀՀԿ-ական ռեկտորի մտերիմները



2018-01-14 18:27:40

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Շիրակի պետհամալսարանում անցկացվող աուդիտը կանխավ կեղծված է

Ինչպես տեղեկացրել էի,Շիրակի պետհամալսարանում ռեկտորի անօրինականությունները և հանցագործությունները ոչ միայն չեն պակասել,այլև ավելի լկտի բնույթ են կրում... Պատճառը՝ռեկտոր Սահակ Մինասյանի անպատժելիությունն է կատարած նախորդ հանցագործությունների համար...ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների կողմից ՇՊՀ-ին վերաբերող հարցերին ի պատասխան նշում էր,որ բուհում պետք է անցկացվի ԱՆԿԱԽ աուդիտ...Այդ իսկ պատճառով բուհի գիտխորհուրդն անցյալ տարվա նոյեմբերին որոշել էր,որ աուդիտ պետք է անցկացվի և՛ 2016 թ-ի,և՛ 2017 թ-ի համար...Սակայն ՇՊՀ պաշտոնական կայքում 2017 թ-ի նոյեմբերի 21-ին զետեղված հայտարարությունն այն մասին,որ բուհը մրցույթ է հայտնում 2016 թ-ի աուդիտ անցկացնելու համար,և հաղթողը պետք է պարզ լիներ դեկտեմբերի 2-ին,որը մինչև դեկտեմբերի 25-ը պետք է աուդիտի արդյունքները ներկայացներ,այդպես էլ մնաց "թղթի վրա"...Ավելին,բուհի կայքից այդ հայտարարությունը մի քանի անգամ հեռացվել էր և նորից տեղադրվել...Երևի արդեն պարզ է,թե ինչ նպատակով և ում հրամանով է այն հեռացվել...
Միայն այն բանից հետո,երբ ես սույն թվականի հունվարի 10-ին գրառում կատարեցի ռեկտորի հերթական ապօրինության վերաբերյալ,չգիտես որտեղից և ինչ նպատակով բուհում հայտնվեցին աուդիտորներ...Զարմանալի է,եթե նոյեմբերի 21-ին հայտարարված մրցույթում նշված ժամկետները չեն պահպանվել,ապա ռեկտորը նոր մրցույթ պետք է հայտարարեր 2016 թ-ի բուհի ֆինանսական աուդիտ ակցկացնելու վերաբերյալ,որը չի արել...Սակայն հայտնի կեղծարար Սահակ Մինասյանը գնաց իր սիրելի ճանապարհով.անհայտ աուդիտորները բուհում հայտնվեցին գրառումիցս մեկ օր անց

 

...Ինչ մրցույթի հիման վրա են նրանք հայտնվել բուհում ևս ոչ ոք չգիտի,քանի որ բուհի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն զետեղված չէ...
Անցկացնելով փոքրիկ հետաքննություն` շատ արագ պարզել եմ,որ բուհի 2016 թ-ի ֆինանսական աուդիտ անցկացնող մարդիկ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ շատ սերտ կապեր ունեցող աուդիտորներ են,որոնք գրեթե նույն կազմով բուհում աուդիտ են անցկացրել,չզարմանաք,2016 թ-ի հուլիսի վերջերին,երբ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Մինասյանը...Նրանք կատարել են 2016 թ-ի հունվարից մինչև 2016 թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածի աուդիտ և դրա դիմաց վարձատրվել են 1,5 միլիոն դրամով...Հետաքրքիրն այն է,որ այդ աուդիտորական խմբի մեջ է եղել նաև ՇՊՀ-ի ներկայիս գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանը...Հետաքրքիր է,թե ի՞նչ ծառայություններ մատուցելու դիմաց է պարոն աուդիտորը ընդունվել ՇՊՀ որպես գլխավոր հաշվապահ 350 հազար դրամ ամսական աշխատավարձով... 
Իսկ հիմա,Սահակ Մինասյանն իր անձնական օգտագործման աուդիտորներին կրկին բերել է բուհ և փորձում է ներկայացնել որպես ԱՆԿԱԽ աուդիտորական մրցույթի հաղթող և բուհի հաշվին բավական կլորիկ գումար է տալու դրանց...Այս հանգամանքը հաշվի առնելով կարելի է բացահայտ ասել,որ բուհում այժմ աշխատող աուդիտորներն ԱՆԿԱԽ ՉԵՆ,շատ վաղուց կապ ունեն Սահակ Մինասյանի հետ և նրանց կողմից կազմված եզրակացությունը չի կարող պարունակել արդար տեղեկատվություն...Այսինքն` Շիրակի պետհամալսարանում 2016 թ-ի վերաբերյալ անցկացվող ֆինանսական աուդիտը կանխավ ոչ միայն կեղծված է,այլև ամեն ինչ անելու են կրթական գործի Կոլումբոսի աուդիտորները,որ Սահակ Մինասյանին հանրությանը ներկայացնեն որպես արդար մարդ... 
ԿԳՆ հաշվետվության մեջ նշված էր, որ գնումների մասին օրենքն ու ընթացակարգերը չեն պահպանվել, իսկ հիմա նախարարի թողտվությամբ ևս աուդիտորները կեզրակացնեն, որ ամեն դեպքում համալսարանում ֆինանսական չարաշահումներ չկան...Այնինչ,բուհում բոլորին է հայտնի,թե ինչ ահռելի գումարներ է ծախսել պարոն ռեկտորն իր աշխատասենյակը, սանհանգույցը, հանգստասենյակը, բուհի մարզադահլիճները վերանորոգելու նպատակով...Հենց սրանով է պայմանավորված,որ Սահակ Մինասյանը չի ցանկանում, որ բուհում աշխատեն ԱՆԿԱԽ աուդիտորներ,քանի որ կբացահայտվեն նաև 2016 թ-ին ռեկտորի կողմից գործած ֆինանսական մեքենայությունները...
Հ.Գ.Հունվարի 10-ի գրառմանս մեջ նշել էի Սահակ Մինասյանի անձնական օգտագործման որոշ աուդիտորների անունները...Զարմանալի չէր,որ այդ մարդկանցից մեկը հիմա որպես անկախ աուդիտոր ներկա է ՇՊՀ-ում...

 

Գագիկ Համբարյան






Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.