▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Ինչի՞ մասին էր «Չար տնակի հեքիաթը». պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը

Մանե Թանդիլյանը կրկին հրաժարական ներկայացրեց

Բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում կրթության որակի վրա. Արայիկ Հարությունյան

Վարչապետը դժգոհ է բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովների աշխատանքից



2018-02-15 13:09:02

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ է բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովների աշխատանքից: Փետրվարի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստին նա հայտարարել է, որ, չնայած նախկինում ձեռնարկված միջոցառումներին, նշված հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը ցածր է:

Վարչապետի խոսքով՝ հանձնաժողովների գործունեության մեջ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցված չէ, հաշմանդամության խմբի որոշման կարգը նույնպես թափանցիկ եւ կանխատեսելի չէ: Հաշվի առնելով նշված կետերը՝ ՀՀ վարչապետն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում համատեղ առաջարկներ մշակել եւ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննությունների ոլորտում որակական փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ փորձաքննությունների անցկացման կարգի, մոնիտորինգի համակարգի, բժիշկ-փորձագետների նկատմամբ պահանջների, ոլորտային պատասխանատվության շրջանակի, բժշկական փորձաքննության՝ կենսագործունեության անվտանգության փորձաքննությունից բաժանման, ինչպես նաեւ ընթացակարգերի թվայնացման եւ դրանց՝ էլեկտրոնային առողջապահական համակարգին միացման ոլորտներում:

Վարչապետի մյուս հանձնարարականները՝ ստորև ներկայացված տեսանյութերում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.