▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ոստիկանության տեսանյութը Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապված ընկերությունում խուզարկության մասին

ԱԱԾ-ն նախկին պաշտոնյաների բնակարաններից և տարածքներից հայտնաբերվել է մոտ 200 կգ ոսկի. «Ժամանակ»

Սերտ համագործակում են ԱՄՆ Դաշնային բյուրոյի հետ. առաջիկայում աղմ­կահարույց բացահայտումներ կլինեն օֆշորային գործերով

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ

Հայրենիքը՝ հայրենիք, բայց մարդիկ ուզում են լավ ապրել.Խոպան գնալ սովորել են նաև սիրիահայերը



2018-03-14 13:55:42

Սիրիահայերը հինգ տարի է, ինչ Հայաստանում են և արդեն ինտեգրվել են և թյուր է այն կարծիքը, որ նրանք հեռանում են այստեղից,-ասում է «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ, վիրաբույժ Ջորջ Բարսեղյանը։

Կես կատակ կես լուրջ նկատում է՝ խոպան մեկնելու գենը նաև սիրիահայերի մեջ կա:

«Քանի որ Սիրիան սկսել է տնտեսապես աշխուժանալ, տղամարդիկ գնում են աշխատելու՝ կանանց ու երեխաներին թողնելով Հայաստանում: Հայրենիքը՝ հայրենիք, Մասիսն իր տեղում, բայց մարդիկ ուզում են լավ ապրել: Ամեն մարդ գիտակցում է, որ զրոյից է սկսելու ամեն ինչ, ուստի ընտրում են ավելի լավ ճանապարհներ»:

ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանի խոսքով էլ՝ Սիրիայից հայերի հոսքը Հայաստան փոփոխական է:

«2010-2012թթ. պատերազմի թեժ պահին 4000-5000 հայ ցանկանում էր Հայաստան գալ, հետո տարեցտարի ցանկացողների թիվն ավելացավ: Մոտ 22.000 սիրիահայ եկավ արդյունքում, որոնցից 3000-ը մշտական շարժի մեջ է.Հայաստան-ԱՄԷ-Սիրիա և այլն: Մշտապես գնացողներին դժվար է հաշվել, քանի որ նրանք ՀՀ քաղաքացի են արդեն հանդիսանում: Ցավոք, եղան դեպքեր, երբ ոմանք օգտագործելով ՀՀ քաղաքացիությունը՝ անօրինական ճանապարհներով գնացին Շվեդիա, բայց նրանց դեպորտ արեցին»:

Ինչ վերաբերում է բանակում ծառայելու խնդրին՝  Լևոն Անտոնյանն ասաց, որ հաշվի են առնում մի շարք հանգամանքներ, քանի որ նուրբ խնդիր է.

«Սիրիայում արդեն ծառայություն անցած մարդիկ ազատվում են բանակից, եթե կարողանում են հիմնավորել, ներկայացնել համապատասխան փաստաթուղթ: Եղան նաև խուսափողներ: Կան ընտանիքներ, որոնց երեխաները գնացին բանակ: Հաշվի առնելով, որ լեզվական խնդիրներ կան, դեպք եղավ, որ եղբորն էլ ուղարկեցինք հետը, որ աջակցի, ծնողներին զորամասին մոտ բնակարան գտանք և այլն»:

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.