▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Նյու Յորքում վայրէջք կատարելուց հետո շտապելու եմ «ինտերնետ մտնել». Նիկոլ Փաշինյան

«Սա պատմական լուսանկար է». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մտածում ես՝ վախ մամա ջան, այդ ինչպես ենք դրա միջով անցել, հարազատներին կորցնելու վախ կար. Թամարա Պետրոսյան

Եվրոպական նվագախմբերը հայ կոմպոզիտորների ձեռագիր գործերը հրաժարվում են կատարել



2018-03-14 14:34:42

Մարտի 5-9-ը Երևանում անցկացվեց հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը: Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին: Այս տարի նվիրված էր կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին:

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է: Նրա սաներից են Ալեքսանդր Աճեմյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը և բազմաթիվ այլ կոմպոզիտորներ: Գրիգոր Եղիազարյանը ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և բալետի ժանրերում, գրել սիմֆոնիկ պոեմներ, սիմֆոնիա, ռոմանսներ:

«Փառատոնի նպատակը մեզ ու աշխարհի համար արժեքների բացահայտումն է: Մի փոքր մոռացված անունները կարողանում ենք նոր ֆորմատով ներկայացնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նշենք, որ անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ծավալուն աշխատանք է կատարվել.թվայնացվել են ավելի քան 50 հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են 200-ը:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ կարևոր է հայ դասականների գործերը պրոպագանդելը: Գրիգոր Եղիազարյանի արխիվից օրինակ՝  քիչ բան է մեզ հասանելի, ցավոք, շատ բաներ չեն պահպանվել: Հիմնականում պարտիտուրներ են, նվագաբաժինները բացակայում են, ինչն էլ անհնար է դարձնում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումը: Նվագախումբը հաճախ է արտասահմանից նամակներ ստանում, որտեղ նշում են, որ ցանկանում են այս կամ այն կոմպոզիտորի գործերից կատարել: Ցավոք, հաճախ նոտաները չեն կարողանում ուղարկել, քանի որ ձեռագիր են, իսկ նրանք հրաժարվում են: Եվրոպական նվագախմբերը ձեռագիր նոտաներով ոչ մի ստեղծագործություն չեն կատարում: Ստացվում է՝ ցանկություն ունեն, բայց դա չի իրականանում:

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.