ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանցը» հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների տարեկան վարկանիշը:
156 երկրում երջանկության վարկանիշը պարզելու համար հաշվի են առնել կյանքի տևողությունը, բնակչությանն ուղղված սոցիալական աջակցությունն ու կոռուպցիայի դեմ վերաբերմունքը:Զեկույցի արդյունքում ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան: Երջանկության վարկանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան:
Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում են` Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: