▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի. ԱՆ

Այսօր, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, երեկ վիրահատված ոստիկանի վիճակը գնահատվում է կայուն։ Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Նախարարությունը նշում է, որ նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Երեկ Ազգային ժողովի շենքի մատույցներում տեղի էր ունեցել ընդհարում՝ ցուցարարների և ոստիկանների միջև:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին