▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցույց՝ ԼԳԲՏ անձանց դեմ հարձակումներն արդար քննելու պահանջով

Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տասնյակ իրավապաշտպաններ ապրիլի 5-ին Հայաստանի գլխավոր դատախազությունից պահանջում էին Հայաստանում ատելության հիմքով կատարվող հանցագործությունների արդար և համապարփակ քննություն։

Հղում անելով ապրիլի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնում՝ Կոմայգուն հարող տարածքում, 15-ամյա անձի դանակահարության միջադեպը, երբ նրան ենթադրյալ նույնասեռական կողմնորոշում էր վերագրվել, ինչպես նաև փետրվարի վերջին տրանսգենդեր անձի ծեծն ու բնակարանի այրումը, ակցիայի մասնակիցները նշում էին, որ երկու դեպքում էլ իրավախախտներին ազատ են արձակել։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին բոլորի համար ապահովել օրենքի առջև հավասարությունն ու արդար դատաքննությունը, քանի որ նրանցից շատերը վստահ են՝ տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելը, նրա վարձակալած բնակարանն այրելը խտրականության հիմքով չեն դիտարկվելու ու չեն պատժվելու, քանի որ դա Հայաստանում իրավապահների դրսևորած գործելակերպն է:

ԼԳԲՏ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ-ն հայտարարարել է,որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Նրանց խոսքով` Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքը վտանգված է: Շաբաթվա ընթացքում չի լինում, որ մի ԼԳԲՏ ներկայացուցիչ, հատկապես տրանսգենդեր, խտրականության չենթարկվի: Ամեն դեպքից հետո նրանց հասցեին սպառնալիքներ են հնչում, նաև՝ սոցցանցերում»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերին իրավապահ մարմինների արձագանքը համաչափ և արդար չէ. նրանք հաճախ խուսափում են իրավապահներին դիմելուց, քանի որ անգամ այստեղ են խտրական և անհանդուրժող վերաբերմունքի բախվում:

ԼԳԲՏ անձինք խուսափում են նաև հրապարակայնությունից: Ակցիայի կազմակերպիչներից Գրետա Խաչատրյանի խոսքով՝ ԼԳԲՏ անձինք խուսափում են հասարակությունից և չեն ցանկանումմարդկանց աչքին երևալ. «Մեր հասարակությունը ԼԳԲՏ անձանց դարձրել է գիշերային կյանքով ապրող: Տրանսգենդեր մարդը չի էլ բարձրաձայնում իր խնդիրները, եթե անգամ ծեծվում ու բռնության է ենթարկվում: Նա մտածում է, որ օրենքը չի կիրառվելու, գործը կարճվելու է»::

Խաչատրյանի խոսքով` ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժող են նույնիսկ բուժհաստատություններում: «4 տարի առաջ երկու տրանսգենդեր անձանց ուղղակի դուրս էին հանել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից՝ իմանալով նրանց գենդերային ինքնության մասին»:

Համաձայն անցկացրած հետազոտության` հարցվածների ավելի քան 70 տոկոսը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս) անձանց նկատմամբ, ավելի քան 27 տոկոսը նրանց մասին խոսում է վիրավորական բառերով և հայհոյանքներով: Հարցվածների 93 տոկոսն ասել է, որ չէր ցանկանա ունենալ նույնասեռական հարևան:

Ակցիայի մեկ այլ կազմակերպիչ Լիանա Իգիթյանը խտրականության ու անհանդուրժողականության պատճառներից մեկը իրազեկվածության պակասն է համարում: Մյուսը` արմատացած կարծրատիպերն են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին