▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հուսանք՝ կարող ենք նրան լավ ժամանակ պարգևել. «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը

Դավիթ Տոնոյանը չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

Կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին. Արարատ Միրզոյանը պատասխանում է

Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել. Տիգրան Ավինյան

Ձերբակալվել է «Հանրային ռադիո»-ի վրա վրա հարձակում իրականացրած ևս մեկ անձ



2018-04-17 19:56:16

 

 

 

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Ա. Մ.-ն հայտնել է, որ նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները ինքն է հավաքել Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից` ոստիկանների հետ ընդհարումից պաշտպանվելու համար:

ՀՀ  հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ համաձայն վերը նշված քրեական գործի նյութերի` 2018թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժել էին ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր: 

Կարդացեք նաև՝ 92 տարվա մեջ Հանրային ռադիոն առաջին անգամ դադարեցրել է հեռարձակումը 

Ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը, ոստիկանը զենք է ուղղել նրանց վրա







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.