▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաքել Մովսիսյան, ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ   Նիկոլ Փաշինյանը դիմեց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին:  Փաշինյանի խոսքով՝  Առաքել Մովսիսյանը հանրապետական գրասենյակից մարդկանց է ուղարկել Հանրապետության հրապարակ՝ սադրանքներ անելու։

«Նա ինքն էլ հայտնվել էր այստեղ, լրագրողը հարց է տալիս, պատասխանում է՝ Նիկոլին ասա, թող թրաշվի։ Առաքել Մովսիսյան, ես չգիտեմ՝ կթրաշվեմ, թե ոչ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ լրագրողի հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտայիք Նիկոլ Փաշինյանին, ով օրեր շարունակ դրսում է՝ ցուցարարների հետ, Առաքել Մովսիսյան պատասխանել էր. «Խորհուրդ կտայի գնար տուն, թրաշվեր, հանգստանար մի քանի օր, էթար իրա գործին»:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին