▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի է. Նիկոլ Փաշինյան

Արգելվելու է օգոստոսի 17-ի հանրահավաքը դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից

Համարեք, որ վերադարձել եմ... Ի՞նչ եք իրար խառնվել. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի անոնսը

Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործում. Նունե Եսայանը պարզաբանում է

ԿԳ նախարարը կներգրավվի որպես վկա. վարչապետը ողջունեց



2018-05-17 14:05:13

 

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին: «Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, և ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Նա ընդգծեց, որ պետք է լուծել նաև տուժած քաղաքացիների հարցերը: «Նրանց ավտոմեքենաները ջարդվել են, և պետք է հասկանալ, թե ինչպես է ու ով է այդ պատասխանատվությունը կրելու, բացի այդ համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն անդարադրձավ նաև Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին: «Հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել կամ չի հարուցվել ու արդյունքում կարճվել է, ես կարծում եմ, որ այս գործելակերպին պետք է վերջ տանք, երբ որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից , որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն: Ես ակնկալում եմ, որ ստուգվի կարճման օրինականությունը , որովհետև եթե այն հրապարակումները, որ մամուլում գրվում է, համապատասխանում են իրականությանը, ակնհայտ է, որ այդ կարճման որոշումը օրենքի հետ որևէ կապ չունի»,-ասաց նա: Հերացի փողոցում տեղի ունեցած հարձակման մասին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկա է գտնվել այդ պահին և քննչական մարմիններին կոչ արեց իրեն որպես վկա ներգրավվել այդ գործում։

Կարդացեք նաև` Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես դադարեցնում է արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.