▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը շարունակում է պայքարը հանցագործ աշխարհի դեմ. բերման են ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր

Shamshyan.com-ը գրում է. Մայիսի 16-ին տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ ոստիկանությունը գրոհի է անցել օրենքով գողերի և քրեական հեղինակությունների նկատմամբ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանություն է բերման ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ նախկինում դատված, 43-ամյա Ս. Հ.-ին, ով հանցագործ աշխարհում համարվում է օրենքով գող։ Պարզվել է, որ վերջինս օրեր առաջ է Ուկրաինայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։ Կայքը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես են ոստիկանները բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններից 2 հոգու։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին