▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից. Նաիրա Նահապետյան

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը մեզ հետ զրույցում նշում է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ մայրաքաղաքներն ու այլ խոշոր քաղաքներ ղեկավարվում են ընդդիմադիր կամ առհասարակ քաղաքականապես չեզոք ուժերի կողմից։ Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքական ճգնաժամի բոլոր փուլերում Երևանի քաղաքապետարանը շարունակել է իր բնականոն աշխատանքը, քաղաքային տնտեսության ոչ մի գործընթաց չի մնացել առկախ, քաղաքային բոլոր ծառայությունները շարունակել են անխափան գործել։

-Տիկի՛ն Նահապետյան, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ունենք նոր ձևավորված կառավարություն, որն ըստ էության երկրի իշխանությունն է,  բայց սրան զուգահեռ՝ քաղաքային իշխանությունն ընդդիմադիր է։ Հաշվի առնելով, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, և այստեղ է ապրում երկրի բնակչության 1/3-ը, սա կարևոր հարց է դառնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Այս հարցը վերջերս շատ է շահարկվում, ինչն ինձ, անկեղծ, զարմացնում է. չէ՞ որ կան բազմաթիվ օրինակներ, երբ մայրաքաղաքներն ու այլ խոշոր քաղաքներ ղեկավարվում են ընդդիմադիր կամ առհասարակ քաղաքականապես չեզոք ուժերի կողմից։ Այո՛, Հայաստանի համար սա նոր իրողություն է, բայց դա չի նշանակում, որ մենք այս իրողությունը պետք է մերժենք։ Ի վերջո, քաղաքական ուժերի հակամարտության և երկխոսության արդյունքում է ձևավորվում իրական ժողովրդավարությունը, և դրանից շահում է ժողովուրդը։ Եթե հայացք ուղղենք հենց նույն Եվրոպային, ապա կտեսնենք, որ այդպես է նաև Լիսաբոնում, Օսլոյում, Ցյուրիխում և բազմաթիվ այլ մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում։

-Լավ, բայց ընդունեք, որ սա աննախադեպ իրողություն է մեր երկրի համար։ Ինչպե՞ս եք գործնականում պատկերացնում քաղաքային իշխանության հետագա աշխատանքը։

-Հարցի պրակտիկ կողմը բավականին պարզ է: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս գործընթացների միակ շահառուն ժողովուրդն է, և քաղաքական կողմերը ցանկացած քայլ կատարելիս պետք է առաջնորդվեն ընդհանուր շահով, այն է ՝ քաղաքային կառավարումը սահուն հիմքերի վրա պահել և մարդկանց կյանքը դարձնել հարմարավետ։ Կարծում եմ, որ ընդհանուր շահերը հաշվի առնելով՝ պետք է գտնվեն խելամիտ լուծումներ ու ընդհանուր եզրեր։

- Խոսում եք ընդհանուր եզրերի մասին. Տարոն Մարգարյանը հորդորեց իր աջակիցներին գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց «թայմ-աութ» բոլոր տեսակի փողոցային ակցիաներից՝ խրախուսելով քաղաքացիներին գրավոր ներկայացնել իրենց պահանջները։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս ամենը։

-Կարծում եմ՝ ողջամիտ ու պատասխանատու հայտարարություններ են։ Կուզենայի մեկնաբանել հատկապես քաղաքապետարանի մասով և շեշտել, որ Երևանի քաղաքային իշխանությունները էապես տեսանելի ադեկվատ պահվածք են դրսևորում և ունեն հավասարակշռված դիրքորոշում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին