▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը. սպանվածը 20 տարեկան էր

 

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտքննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրվածդիակի ինքնությունը:

Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդհատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված և այրված: Զննությամբ դիակիպարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաև կտրած-ծակած վնասվածքներ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է այրված դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչՄ.Վարդանյանն է՝ ծնված 1998թ.:

Երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու նպատակով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելուուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ այս պահինքրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Դիակի ինքնությունը պարզելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում նախօրեին տարածել էինք նաևտուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները՝ խնդրելով ճանաչողներին արձագանքել, ինչը կարճժամանակում տվեց իր արդյունքը:

Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ լուսանկարները տարածելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին