▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակարանի վարձի համար կառավարության անդամները մինչև 100․000 դրամ փոխհատուցում կստանան

Կառավարության վաղվա նիստում  ընդգրկված է  մշտական  բնակության  վայրից  դուրս պաշտոնի  նշանակված  կառավարության անդամին  տվյալ  վայրում  բնակարանի  վարձին  համարժեք  փոխհատուցման  առավելագույն  չափ՝ ամսական 100 000 (հարյուր հազար)  դրամ փոխհատուցում տալու հարցը։

   Նախագիծը ներկայացնելու է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ըստ նախագծի՝ բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման  ժամանակահատվածի համար:

 

 

 

 

 

 

 

 

Բնակարանի վարձին  համարժեք փոխհատուցումը տրամադրվելու է  այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

 

 

 

 

 

 

Փոխհատուցումն էլ տրամադրվելու է միայն  այն դեպքում, երբ կառավարության անդամը վարչապետին դիմում գրի , որին կցվելու է անշարժ գույքի վարձակալության պայմանագրի,  վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները, դիմումի մեջ ներառվում է նաև տվյալ վայրում կառավարության անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կառավարության անդամի հայտարարությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին