▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր» խմբի ևս մեկ անդամ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր որոշեց փոխել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը։

 

Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր որպես խափանման միջոց ընտրել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։

Նա նաեւ հիշեցրել էր, որ Արթուր Մելքոնյանն իր խնամքին ունի երեք երեխա, ընտանիքն ապրում է մոր ստացած թոշակով:

  

Արթուր Մելքոնյանը մեղադրվում է պատանդ վերցնելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին