▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը». գիտնականները վիրավորված են

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի պաշտոնից ազատումը հիասթափեցրել է գիտնականներին՝ նոր իշխանության՝ գիտության ոլորտում արված քայլերից:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

Նա ընդգծեց, որ Լիլիթ Արզումանյանն այն պետական պաշտոնյան էր, ով պայքարում էր գրագողության դեմ և ով վերացրել էր կոռուպցիան:

«Նորանշանակ ԲՈՀ ղեկավար Սմբատ Գոգյանի մասին ասում են, որ նա տաղանդավոր գիտնական է, բայց չէ՞ որ, եթե նա պաշտոն ունենա, այն իրեն կկործանի: Տաղանդավոր գիտնականին պետք չէ վարչական աշխատող դարձնել»,- նշեց Խուդոյանը:

Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ նշեց, որ իրեն ցնցել է Լիլիթ Արզումանյանին պաշտոնից ազատելու և Սմբատ Գոգյանին նշանակելու լուրը:

 

Фото Mushegh Tovmasyan.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ասում են, որ նա տաղանդավոր է, երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք ֆեյսբուքում դրված իր նկարները… Ասենք թե ես նատուրալիստ եմ, պետք է իմ տկլոր նկարնե՞րը դնեմ ֆեյսբուք: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ երիտասարդի նկարները խոսում են այն մասին, որ նա հարգանք չունի: Չէր կարելի նման մի մարդու դնել: Եթե էքսցենտրիկ է, թող դերասան դառնա, նրա նշանակմամբ վիրավորել են գիտնականներին: Դա ինձ դուր չի եկել, նշանակումն անտակտ քայլ էր: Մենք՝ գիտնականներս կոնսերվատիվ ենք, չենք կարող մեր գործերը տալ հաստատելու մի մարդու, որը տկլոր նկարվում է տղամարդու հետ: Նա մեզ ստիպում է ընդունել իր տկլոր լինելը: Ես չեմ ընդունում նման բաներ, չէ՞ որ կա հոգեբանական տարրական կուլտուրա»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր գիտնականները վիրավորված են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին