▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը մոմ են վառել Մոսկվայի հայկական եկեղեցում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Նրան այստեղ դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, կատարել մոմավառություն: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը շրջայց է կատարել Տապան թանգարանում՝ ծանոթացել այստեղ ներկայացված հայ մշակույթին և Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող ցուցանմուշներին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է վարժարանում ստեղծված պայմաններին և հնարավություններին: Նշվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Վարժարանում դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դասախոսներ: 

Կարդացեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք ունենք շատ ընդհանուր ազգային շահեր. Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Կարդացեք նաև՝

Ոչ թե թվաքանակով՝ այլ խելքով...Նիկոլ Փաշինյանը՝ մարշալ Բաբաջանյանի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին