Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ին հյուսիսային շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 13-17-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 13-ից աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Ուլրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Հայպետհիդրոմետ»-ը հայտնում է, որ Երեւանում հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +25+27, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+33,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+33,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +35+38,
Գեղարքունիքում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+33,
Լոռիում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +27+32,
Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +32+36,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+33,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +24+26, ցերեկը` +37+39,
Արարատում՝ գիշերը`+23+26, ցերեկը` +38+40,
Արմավիրում՝ գիշերը`+23+26, ցերեկը` +38+40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+33,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` `+23+26, ցերեկը` +38+40,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +21+26, ցերեկը` +37+40,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +31+35: