▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոնվերս բանկ»-ից 200 հազար դոլար թալանած անձը Վրաստանից էքստրադիցիայի ենթարկվեց Հայաստան

Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։

 

 

 

 

 

 

 

 

 

Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:

Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:

Նշենք, որ «Կոնվերս բանկ»-ից ավազակային հարձակում կատարած խմբի պարագլուխ Պյոտր Ցիգանկովը հայտնաբերվել էր այս տարվա դեկտեմբերին Վրաստանի տարածքում:

Հիշեցնենք, որ «Կոնվերսբանկ»-ի մասնաճյուղում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնությամբ՝ ըստ դերաբաշխման: Խմբի անդամներից մեկը հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրությանմասին եւ ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկել գործարքը կատարել գանձապահիաշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը եւ դիմել փախուստի։

:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին