Իշխանափոխությունից հետո ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը փորձել է հանդիպել Սասուն Միքայելյանի հետ, որպեսզի ներողություն խնդրի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սասուն Միքայելյանը:
«Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,- ասել է ԵԼՔ-ի պատգամավորը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման օրը Երանոսյանի և Միքայելյանի միջև վեճ էր տեղի ունեցել: Երկու կողմից հայհոյանք էր հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր նրա վրա:
Կարդացեք նաև՝ Ինչպես էր Լյովա Երանոսյանը սադրում և հայհոյում Սասուն Միքայելյանին. 18+