▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Վարչապետն աչքի ընկած դիրքապահներին պարգևատրել է հայկական ժամացույցներով

Կապ չունի՝ ով է իշխանությունը,կբացահայտեմ՝ շահարկվել է Ռիտա Սարգսյանի անունը. Իրինա Հարությունյանը՝ անսպասելի զանգի մասին

Էական չէ՝ ով ինձ հետ քանի բաժակ սուրճ է խմել․չեմ պատրաստվում աշխատանքի տեղավորելու միջնորդություն անել. Աննա Հակոբյան



2018-07-12 22:46:08

Այսօր «Բյուրական» արվեստի ակադեմիայում տրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի մեկնարկը։ Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում՝ վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց հետ շփումներից։ 



«Այն պահից, երբ ամուսինս ստանձնեց վարչապետի շատ պատասխանատու աշխատանքը, ես կանգնեցի ծանր ընտրության առաջ՝ ի՞նչ է լինելու իմ անելիքը: պատրաստվում էի շարունակել աշխատանքս, քանի որ նախ սիրում եմ այն, բացի դրանից, կարծում եմ, որ մամուլը մեծ դեր ունի բոլոր երկրների քաղաքական կյանքում  և հետհեղափոխական Հայաստանում առավել մեծ դեր ունի; Այս 2 ամիսների ընթացքում տասնյակ հանդիպումներ եմ ունեցել, ովքեր շատ կարևոր պրեյեկտներ են իրականացնում, բայց ինձ հետ զրչույցի ընթացքում նշում էին, որ դրանք կարող են դադարել գոյություն ունենալ միայն ֆինանսական խնդիրների պատճառով: Նախկինում դրանք ֆինանսավորվել են տարբր ուղիներով, հիմնականում՝ միջանձնային հարաբերությունների վրա հիմնված, ինչը չէր կարող շարունակվել նոր Հայաստանում՝ նոր իրողություններով պայմանավորված:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարճ ժամանակում ես հասկացա, որ հանրությունն ինձանից ունի շատ կոնկրետ պահանջներ և սպասելիքներ, և ես որևէ բարոյական իրավունք չունեմ  դրանք մերժելու: Ես հասկացա, որ պարտավոր եմ իմ քայլը անել որպես վարչապետի կին և իմ լուման ներդնել հեղափոխված Հայաստանը շատ ավելի կարճ ժամկետներում շատ ավելի լավը դարձնելու գործում:

«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվել բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ Կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ:Ուզում եմ մի քանի շատ սկզբունքային պահի վրա հատուկ ուշադրություն հրավիրել: Հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու յուրաքանչյուր ծախսված գումարի համար: Հիմնադրամը բաց է լինելու համագործակցել անհատների և կազմակերպություննների հետ:Հիմնադրամի գործունեության շարունակականությունը չի կապվելու իմ անձի հետ և ամուսնուս պաշտոնավարման ավարտից հետո ես այն սիրով կփոխանցեմ հաջորդ վարչապետի տիկնոջը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս 2 ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է ազդել ամուսնու քաղաքական  որոշումների վրա, որ ամուսինն աշխատանքի ընդունի այս կամ այն  անձնավորությանը կամ այս կամ այն առաջարկին հավանություն տալ: Ես չունեմ սիրած դերասաններ, երգիչներ, չեմ պատրաստվում աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել, Էական չէ, թե ով ինձ հետ քանի բաժակ սուրճ է խմել: Չեմ պատրաստվում ինձ շրջապատել պալատական շքախմբով, քանի որ հարաբերությունների այդ տեսակն ինձ ուղղակի հաճելի չէ: Ես ունակ չեմ թաքուն և մութ գործունեություն ծավալել»:

Կարդացեք նաև՝ Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը. Աննա Հակոբյանի ուղերձը







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.