▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Մինասյանն ապացուցել է, որ առողջապահության պրակտիկ կազմակերպման հայաստանյան եզակի լավագույն մասնագետներից է

Վանուհի Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի շուրջ առաջացած աղմուկին:

«Դժվարանում եմ անգամ հիշել, թե երբ եմ առաջին անգամ հանդիպել Արա Մինասյանին: Հավանաբար, 1980-ականների կեսերն էին, երբ ծանոթացանք, իսկ հետո ինձ վիճակվեց աշխատել նրա հետ՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում: Հատուկ գրում եմ «նրա հետ», այլ ոչ՝ «նրա ենթակայությամբ»:

Թեև Արա Մինասյանը խիստ և պահանջկոտ ղեկավար էր, նա ինքն իրեն, իր կարծիքը և մոտեցումները երբեք չէր պարտադրում գործընկերներին: Նա մշտապես իր սեփական օրինակով էր ղեկավարում և առաջնորդում՝ հարգելով բոլորին, ճանաչելով ավագների վաստակը և ճանապարհ հարթելով տաղանդավոր երիտասարդների համար: Որտեղ էլ Արա Մինասյանն աշխատել է, նա մշտապես իր շուրջ ձևավորել է հոգատար, կարելի է ասել՝ ընտանեկան միջավայր, որտեղ բոլորը հոգ են տարել իրար հանդեպ: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Հայաստանի ամենամեծ հիվանդանոցներից մեկն է, և այնտեղ Արա Մինասյանն ապացուցել է, որ առողջապահության պրակտիկ կազմակերպման հայաստանյան եթե ոչ լավագույն, ապա եզակի լավագույն մասնագետներից մեկն է: Հուսով եմ, որ իր անվան շուրջ ձևավորված արհեստական աժիոտաժը սին է, իսկ առողջապահության կազմակերպչի իր հարուստ փորձն ու գիտելիքը դեռ երկար պահանջված են լինելու, և հե՛նց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Կարդացեք նաև` Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը նախարարի կամայականություններից. աշխատակիցներ

Կոչ ենք անում նախարարին զերծ մնալ բժշկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկությունից. աշխատակիցներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին