▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շամիրամի ջրանցքը քաղաքացի է ընկել, փրկարարները փորձում են հոսող ջրից դուրս բերել

 

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցք հոսող ջրատարում նկատել է մի քաղաքացու, ում ջրի ալիքները տանում էին Շամիրամի ջրանցքի ուղղությամբ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, տեղում են ԱԻՆ Կոտայքի փրկարարական խումբն ու ՓԾ Գեղարքունիքի փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, ոստիկանության  աշխատակիցները:

Image result for շամիրամի ջրանցք

Ջրասուզակները մեծ դժվարությամբ էին կարողանում մտնել նշված հատված, քանի որ կատլավանը բավականին խորն է և 30 մետրից ավելի ջրասուզակները չէին կարողանում որոնողական աշխատանքներ կատարել։ Քամին այնքան ուժեղ էր, որ փրկարարների և ոստիկանների գլխից գլխարկներն էր շպրտում։ Կատարվածի մասին զեկուցվել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, վերջինս էլ պայմանավորվածություն է ձեռք բերել Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի վաղը ժամանակավորապես ջրի հոսքը կանգնեցնեն, ինչը հնարավորություն կտա ջրասուզակներին առանց իրենց կյանքը վտանգելու կատարել որոնողական աշխատանքներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին