▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն խուզարկել է Աղաբեկյանի հայրական տունը. ըստ դատարանի` յուրացրել է 2016-ին ստացված օգնությունը` մի մասը փոխանցելով Մանվել Գրիգորյանին

Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ–լեյտենենտ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին խուզարկություն է կատարվել Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական առանձնատանը, դրա հարակից շինություններում, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում։ Ըստ նրա՝ խուզարկությունը նպատակ է ունեցել հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

Արթուր Աղաբեկյանի գրառումից մի հատված ներկայացնում ենք ստորև։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում, նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

Համաձայն դատարանի վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին:Այս աստիճան խայտառակ եւ շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից:

 

 

 

 

 

 

 

 

 

Գրավոր դիմել եմ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 


Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալներին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ընդհանրապես չեմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել եմ նրան 2 անգամ՝ ԱՀ Նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ»:

Ամենակարեւորը, ՀՀ-ից եւ արտերկրից ստացված օգնությունների ստացման եւ բաշխման հանձնաժողովի համակարգող չեմ եղել, եղել եմ միայն օգնություն ուղարկող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, եւ հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Կարդացեք նաև` Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Կասկած կա, որ հատկացված գումարները մուտք չեն գործել «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամ

Ոստիկանությունը խուզարկել է «ԵԿՄ Ավան» բաժանմունքը և Մանվել Գրիգորյանի աներորդու տունը. հայտնաբերվել է ապօրինի զինամթերք

Գրիգորյանի Արցախի առանձնատանը հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներ, ծխախոտ, հագուստ ու փամփուշտներ

Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է

Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք...

Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին