▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարը փրկվելու է. Ջերմուկում քայլերթ և ավտոերթ է անցկացվել

Ջերմուկում օգոստոսի 12-ին ի պաշտպանություն Ամուլսարի համերաշխության քայլերթ և ավտոերթ է անցկացվել:

Ակցիային մասնակցել են Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչներ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միևնույնն է, հանք չի դառնալու, և մեր պայքարն ուղղված չէ անձերի դեմ։ Մենք սիրում և հարգում ենք մեր հայրենակիցներին՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կողմնորոշում ունեն Ամուլսարի հետ կապված։ Հուսով ենք՝ Լիդիանի ղեկավար կազմը դեմ չի լինի համերաշխության գաղափարախոսությունը կրող քայլերթին իր աշխատակիցների մասնակցությանը»,- գրել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն Facebook-ի իր էջում:

Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանն էլ հայտնել է, որ ավտոերթին 120-150 ավտոմեքենա է մասնակցել, մեծ թվով քաղաքացիներ, ակցիայի ավարտին էլ համերգ է տեղի ունեցել:

Տեսանյութերը՝ Թեհմինե Ենոքյանի և Էդմոնդ Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջերից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին