▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն պարզաբանում է Սերժի Վաչոյի գումարների վերադարձի մասին լուրերը

Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են: Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուստի լրատվամիջոցներին հորդորում ենք իրականության հետ որևէ աղերս չունեցող նման լուրեր տարածելուց առաջ դրանց հավաստիությունը նախ ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին