▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Փորձաքննության արդյունքներն էլ հաստատել են իմ կողմից բազմիցս հնչեցված այս հայտարարությունները։ Նրա վիճակը օր օրի ավելի է վատանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։


Արսեն Մկրտչյանն ասաց, որ առաջիկայում գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդության պատասխանը ստանալուց հետո իրենք պաշտպանական թիմով կքննարկեն հետագա անելիքները։

 

 

 

 

 

 

 

 

Մեր դիտարկմանը, թե պատրաստվո՞ւմ են արդյոք նոր միջնորդություն ներկայացնել գրավի կամ պատգամավորական երաշխավորության տեսքով, որպեսզի փոփոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, քանի որ երեկ անգամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոփոխվեց, փաստաբանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել ենք և հետագայում էլ ձեռնարկելու ենք։ Ներկա պահին հնարավորություն չունեմ փակագծեր բացելու և հավելյալ ինֆորմացիա հայտնելու գործից, քանի որ այդ մասով իմ պաշտպանյալի հետ պայմանավորվածություն ունեմ»։

Արսեն Մկրտչյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը պայմանավորված է Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու հանգամանքով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին