▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, որին մարալիկցիները տրվել են. Դավիթ Սանասարյան

Քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում  Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձավ  Անի խոշորացված համայնք (Մարալիկ) կատարած այցին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սանասարյանը նշեց, որ իրենց փաստաթղթեր դեռևս չեն հանձնել ուսումնասիրությունները սկսելու համար, քանի որ ոչ աշխատանքային օր էր, կստանան երկուշաբթի օրը:

Անդրադառնալով «ԱդեկվաԴ» հաղորդման հեղինակների մասնակցությամբ Մարալիկում  տեղի ունեցած միջադեպին՝ Սանասարյանը նշեց, որ երեկ կոչ է արել քաղաքացիներին, որ ավելի հանդուրժող լինեն: «Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, հետո տարածում էին, թե իրենց ծեծել են, բայց նման բան տեղի չէր ունեցել»,-ասաց նա: 

Այն դիտարկումները՝ արված միջադեպի մասնակից հաղորդման խմբի կողմից, թե դա կազմակերպվել էր իշխանությունը, անձամբ վարչապետը, և նպատակն այն էր, որ իրենց լռեցնեն, և Դավիթ Սանասարյանի այցն էլ դրա վառ վկայությունն է, Վերահսկողական ծառայության պետն ասաց, որ ինքն օրենքով ունի այդ լիազորությունները և ցանկացած իրադարձության վերաբերյալ իրավունք ունի պարզելու, թե ինչն ինչոց է:

 

«Ոստիկանությունն իր գործն է անում, ուսումնասիրություններ չի անում, ես չէի գնացել «Ադեկվադի» միջադեպի հետքերով, գնացել էի, որովհետև քաղաքացիները բողոքում էին: Այդ ադեկվատ մարդիկ, պետք է իմանան, որ ոստիկանությունն ուսումնասիրություն չի անում  այն դեպում, երբ այդ մարդը տարիներ շարունակ եղել է ոստիկանապետի խորհրդական»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ իր այցը զուտ համընկել է, որ միջադեպից հետո է գնացել,  պլանավորված չի եղել: «Ռեսուրսի խնդիր ունենք, պլանավորում ենք, թե ինչ հաջորդականությամբ ենք իրականացնում ուսումնասիրությունները, բայց քանի որ ճգնաժամը խորանում էր, գնացինք այնտեղ, համայնքապետի հետ խոսեցինք ու պայմանավորվեցինք հետագա անելիքների մասին»,-ասաց նա:

Ըստ Սանասարյանի՝ մարալիկցիները սադրանքին տրվել են ուղղակի: «Բայց ծեծ չի եղել, լեզվակռիվ և այլն, դրա վերաբերյալ ի՞նչ ասեմ, ասել եմ, որ հանդուրժող լինեն»,-ասաց նա:

Կարդացեք նաև՝ Ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն. Դավիթ Սանասարյանը մեկնում է Մարալիկ

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴ»-ի հաղորդավարների վրա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին