▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեև օրենքը թույլ է տալիս հանդես գալ որպես դերասան, բայց համոզված եմ, որ ժամանակ չի լինելու. Հայկ Մարության

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է, որ ժամանակ չի ունենա դերասանական կարիերան շարունակելու համար:

 

 

Երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ հինգ  տարի անց նորից կարող է վերադառնալ դերասանական կարիերային: «Թեև օրենքն ինձ թույլ է տալիս այս ընթացքում  հանդես գալ որպես դերասան, բայց  համոզված եմ, որ ժամանակ չի լինելու»,-ասաց նա:

 

 

 

Երևանի նորընտիր քաղաքապետը վստահեցրեց, որ քաղաքացիները Երևանի հետ կապված փոփոխությունները զգալու են միանգամից:

«Գլոբալ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև՝ աղբահանությունը, տրանսպորտը մենք սկսելու ենք լուծել և ընթացքն անպայման մեր համաքաղաքացիները կտեսնեն»,-նշեց նա:

Կարդացեք նաև՝ Մարուքյանն անունս տվեց. ինչպես Նիկոլ Փաշինյանը Մարությանին «շփոթեց» Մարուքյանով

Հիշում եմ Տիգրան Մանսուրյանին, ով Հայաստան վերադառնալով՝ գնացել էր հարկային. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին