▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ահարոնյանը` Սևանում ոստիկանության ծառայողի կողմից կատարված բռնության դեպքի մասին

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

«Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սևանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանույթան պետի հանձնարարությամբ դեռևս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։

Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք կատարելու փաստը, ապա վերջինս անպայման կենթարկվի ամենախիստ պատասխանատվության։

Իսկ մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ պիտակներ ու որակումներ տալուց ու սպասենք քննության արդյունքին»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  Սևան քաղաքի բնակչուհի Նաիրա Մուրադյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի կեսգիշերին իր եղբորը՝ 28-ամյա Արա Մուրադյանին, բուքմեյքերական կետից տարել են Սևանի ոստիկանական բաժին և ծեծի ենթարկել. «Անմեղ տեղը եղբորս ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին»,- նշել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին