▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսին կլինի «Արարատյան բակալավրիատի» ներկայիս անորոշ ապագան

 

Դեռ ամիսներ առաջ «Այբ» դպրոցի և «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վերաբերյալ  կոշտ հայտարարությունները դեռևս չունեն հստակ բացատրություններ կամ պարզաբանումներ: Խնդիրն այն էր, որ նախքան հնչեցված հայտարարությունները «Այբ»-ում որևէ ուսումնասիրություն չէր կատարվել, սակայն արդեն գնահատականներ էին հնչում՝ վստահեցնելով, որ «Էլիտար դպրոցներին Կրթության և գիտության նախարարւթյունը չի աջակցելու, «տերմեսրոպներին» գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում էին մասնավոր դպրոցների»։ Հետո նույն վստահությամբ վստահեցվում էր, թե «տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է» ու ընդգծվում, թե հանձնարարվել է «Այբ»-ում ֆինանսական աուդիտ իրականացնել: Երբեք որևէ ոլորտում նախկին իշխանությունների նկատմամբ այսպիսի անձնավորված ու ընդծված վերաբերմունք կարծես թե չի եղել, որքան որ գործող կառավարությունը՝ նախիկն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամանի ու կրթության ոլորտում նրա ծավալած գործունեության նկատմամբ: ԿԳ նախարարի մայիսին արված հայտարարությունից որոշ ժամանակ անց Ֆինանսական աուդիտը, սակայն, սահուն կերպով կարծես վերածվել էր  ուսումնասիրության, որի արդյունքները ևս այդպես էլ ոչ միայն Կրթության և գիտության նախարարությունը մինչ օրս չի հրապարակել, այլ նույնիսկ դրա վերաբերյալ  լրագրողների հարցերը մինչ օրս արժանանում են խուսափոխական պատարսխանների: Եվ միայն հազվադեպ հետևողական լրագրողների համառ ջանքերի շնորհիվ Կրթության և գիտության նախարարությունը, իհարկե ոչ թե նախարար, այլ փոխնախարարի դեմքով կցկտուր անդրադարձել է ուսումնասիրության արդյունքներին ու «Արարատյան բակալավրիատ» ծրագրի անորոշ հեռանկարին: Արևիկ Անափիոսյանը նշել էր, որ «Այբ»-ում իրականացվել է ուսումնասիրություն պետության կողմից դրամաշնորհի ձևով ֆինանսական աջակցության գումարների օգտագործման վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրամաշնորհի պայմանագրի ինչ-ինչ կետեր: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել են պլանավորված և փաստացի ծախսերի շեղումներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԿԳՆ-ն «Այբ»-ի հետ քննարկում է պայմանագրի դադարեցման պայմանները»,- ասել էր փոխնախարարը: Սակայն տիկին Անափիոսյանը ևս մեկ անգամ նշել էր, որ նախատեսվում է ուսումնասիրել «Կրթության զարգացման ազգային ծրագրի» շրջանակներում մշակված ռեսուրսները (բովանդակային), որից հետո հնարավոր կլինի հասկանալ այդ ռեսուրսների կիրառումը հանրակրթական բարեփոխումների նպատակով: Նրա խոսքով, կրթության և գիտության նախարարության նոր թիմը խնդիրներ է տեսնում ոչ այնքան ծրագրի բովանդակության, որքան՝ ներդրման քաղաքականության մեջ։ Երկրորդելով իր ղեկավար Արայիկ Հարությունյանի պնդումը՝ փոխնախարար Անափիոսյանը ևս հայտարարել է, որ Արարատյան Բակալավիրատի ներդրման համար հատուկ չափորոշիչներով դպրոցների ու աշակերտների ընտրությունը տանում է էլիտարացման։ Հիշեցնենք, որ «Արարատյան բակալավրիատ»-ը հայալեզու կրթական ծրագիր է՝ որակով ու բովանդակությամբ համարժեք միջազգային կրթական ծրագրերին։ Այն ներդրվում է ավագ կամ ավագի բաղադրիչ ունեցող դպրոցներում՝ առնվազն մեկ դասարանում։ ԱԲ ծրագրով սովորելու համար աշակերտները հանձնում են քննություններ, նրանց դասավանդում են մասնագիտական զարգացման ծրագիր անցած ուսուցիչները։ 2016-ին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը ԱԲ-ն համազոր  է ճանաչել բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և հենց  նույն թվականին էլ ՀՀ կառավարությունը հաստատել է ԱԲ-ը՝ որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր: ԱԲ-ի հավաստագիրը ճանաչված է 9 երկրի 36 առաջատար համալսարանների կողմից, օրինակ՝ Քեմբրիջի, Լոս Անջելեսի, Կալիֆոռնիայի, Վիեննայի բժշկական համալսարանների, Լոնդոնի թագավորական քոլեջի և այլ ուսումնական հաստատությունների կողմից: Ինչպես պնդում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը՝ ԿԳ նախարարության ներկայացուցիչների կողմից դեռևս մայիսին հիմնադրամում ընդամենը երկու օր փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչ օրս, իրենք որևէ պաշտոնական եզրակացություն չեն ստացել: Ծրագրի ապագան, նրա գնահատմամբ, անորոշ է, և եթե այն շարունակվի, ապա կան որոշակի ֆիքսված սկզբունքներ, որոնք պետք է պահպանվեն, օրինակ՝ միջազգային ճանաչելիությունը, ԱԲ-ն բաղադրիչները և այլ կարևոր գործառույթներ: Այսքանից հետո կարելի է անել եզրակացություն, որ նոր կառավարությունը իրականացված ստուգումների արդյունքում որևէ չարաշահում չի կարողացել հայտնաբերել, ինչպես վստահեցվում էր 5 ամիս առաջ, կամ՝ արդեն «լեզու է գտել» տեր Մեսրոպի հետ, կամ էլ աջուձախ չիրականացվող խոստումներ շռայլելը այնուամենայնիվ դեռևս մնում է գործող կառավարության գերակա քաղաքական համոզումներից ու սկզբունքներից մեկը:
 Արման Խարազյան

Դեռ ամիսներ առաջ «Այբ» դպրոցի և «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վերաբերյալ  կոշտ հայտարարությունները դեռևս չունեն հստակ բացատրություններ կամ պարզաբանումներ:

Խնդիրն այն էր, որ նախքան հնչեցված հայտարարությունները «Այբ»-ում որևէ ուսումնասիրություն չէր կատարվել, սակայն արդեն գնահատականներ էին հնչում՝ վստահեցնելով, որ «Էլիտար դպրոցներին Կրթության և գիտության նախարարւթյունը չի աջակցելու, «տերմեսրոպներին» գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում էին մասնավոր դպրոցների»։ Հետո նույն վստահությամբ վստահեցվում էր, թե «տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է» ու ընդգծվում, թե հանձնարարվել է «Այբ»-ում ֆինանսական աուդիտ իրականացնել: Երբեք որևէ ոլորտում նախկին իշխանությունների նկատմամբ այսպիսի անձնավորված ու ընդծված վերաբերմունք կարծես թե չի եղել, որքան որ գործող կառավարությունը՝ նախիկն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամանի ու կրթության ոլորտում նրա ծավալած գործունեության նկատմամբ:

 

 

 

 

ԿԳ նախարարի մայիսին արված հայտարարությունից որոշ ժամանակ անց Ֆինանսական աուդիտը, սակայն, սահուն կերպով կարծես վերածվել էր  ուսումնասիրության, որի արդյունքները ևս այդպես էլ ոչ միայն Կրթության և գիտության նախարարությունը մինչ օրս չի հրապարակել, այլ նույնիսկ դրա վերաբերյալ  լրագրողների հարցերը մինչ օրս արժանանում են խուսափոխական պատարսխանների: Եվ միայն հազվադեպ հետևողական լրագրողների համառ ջանքերի շնորհիվ Կրթության և գիտության նախարարությունը, իհարկե ոչ թե նախարար, այլ փոխնախարարի դեմքով կցկտուր անդրադարձել է ուսումնասիրության արդյունքներին ու «Արարատյան բակալավրիատ» ծրագրի անորոշ հեռանկարին: Արևիկ Անափիոսյանը նշել էր, որ «Այբ»-ում իրականացվել է ուսումնասիրություն պետության կողմից դրամաշնորհի ձևով ֆինանսական աջակցության գումարների օգտագործման վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրամաշնորհի պայմանագրի ինչ-ինչ կետեր: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել են պլանավորված և փաստացի ծախսերի շեղումներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԿԳՆ-ն «Այբ»-ի հետ քննարկում է պայմանագրի դադարեցման պայմանները»,- ասել էր փոխնախարարը: Սակայն տիկին Անափիոսյանը ևս մեկ անգամ նշել էր, որ նախատեսվում է ուսումնասիրել «Կրթության զարգացման ազգային ծրագրի» շրջանակներում մշակված ռեսուրսները (բովանդակային), որից հետո հնարավոր կլինի հասկանալ այդ ռեսուրսների կիրառումը հանրակրթական բարեփոխումների նպատակով: Նրա խոսքով, կրթության և գիտության նախարարության նոր թիմը խնդիրներ է տեսնում ոչ այնքան ծրագրի բովանդակության, որքան՝ ներդրման քաղաքականության մեջ։ Երկրորդելով իր ղեկավար Արայիկ Հարությունյանի պնդումը՝ փոխնախարար Անափիոսյանը ևս հայտարարել է, որ Արարատյան Բակալավիրատի ներդրման համար հատուկ չափորոշիչներով դպրոցների ու աշակերտների ընտրությունը տանում է էլիտարացման։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Արարատյան բակալավրիատ»-ը հայալեզու կրթական ծրագիր է՝ որակով ու բովանդակությամբ համարժեք միջազգային կրթական ծրագրերին։ Այն ներդրվում է ավագ կամ ավագի բաղադրիչ ունեցող դպրոցներում՝ առնվազն մեկ դասարանում։ ԱԲ ծրագրով սովորելու համար աշակերտները հանձնում են քննություններ, նրանց դասավանդում են մասնագիտական զարգացման ծրագիր անցած ուսուցիչները։ 2016-ին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը ԱԲ-ն համազոր  է ճանաչել բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և հենց  նույն թվականին էլ ՀՀ կառավարությունը հաստատել է ԱԲ-ը՝ որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր: ԱԲ-ի հավաստագիրը ճանաչված է 9 երկրի 36 առաջատար համալսարանների կողմից, օրինակ՝ Քեմբրիջի, Լոս Անջելեսի, Կալիֆոռնիայի, Վիեննայի բժշկական համալսարանների, Լոնդոնի թագավորական քոլեջի և այլ ուսումնական հաստատությունների կողմից: Ինչպես պնդում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը՝ ԿԳ նախարարության ներկայացուցիչների կողմից դեռևս մայիսին հիմնադրամում ընդամենը երկու օր փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչ օրս, իրենք որևէ պաշտոնական եզրակացություն չեն ստացել:

Ծրագրի ապագան, նրա գնահատմամբ, անորոշ է, և եթե այն շարունակվի, ապա կան որոշակի ֆիքսված սկզբունքներ, որոնք պետք է պահպանվեն, օրինակ՝ միջազգային ճանաչելիությունը, ԱԲ-ն բաղադրիչները և այլ կարևոր գործառույթներ: Այսքանից հետո կարելի է անել եզրակացություն, որ նոր կառավարությունը իրականացված ստուգումների արդյունքում որևէ չարաշահում չի կարողացել հայտնաբերել, ինչպես վստահեցվում էր 5 ամիս առաջ, կամ՝ արդեն «լեզու է գտել» տեր Մեսրոպի հետ, կամ էլ աջուձախ չիրականացվող խոստումներ շռայլելը այնուամենայնիվ դեռևս մնում է գործող կառավարության գերակա քաղաքական համոզումներից ու սկզբունքներից մեկը:

 

 Արման Խարազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին