▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Վարչապետն աչքի ընկած դիրքապահներին պարգևատրել է հայկական ժամացույցներով

Կապ չունի՝ ով է իշխանությունը,կբացահայտեմ՝ շահարկվել է Ռիտա Սարգսյանի անունը. Իրինա Հարությունյանը՝ անսպասելի զանգի մասին

Մակունցը՝ Թովմաս Պողոսյանին բարեգործական համերգի համար տրանսպորտի գումար չտրամադրելու մասին



2018-11-09 10:17:45

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

«Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին առավոտյան 10.03-ին: Նույն օրը առավոտյան 10.23-ին դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն, և գործին տրվել է ընթացք: Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը եղել է հինգշաբթի օր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ:

Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:

Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները ներկայացվեն նախարարություն առնվազն 2 շաբաթ նախատեսվող միջոցառումից շուտ:

Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»:

Կարդացեք նաև՝ Համեստ, գլուխս կախ իմ գործն եմ անում, ընտանիքիս բավարար պահում եմ. Թովմաս Պողոսյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.