Որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:
Հիշեցնենք, որ Արթուր Մարտիորսյանին որոնում էին նոյեմբերի 6-ից: Հարազատների խոսքով՝ նա ժամը 19:00-ին Վանաձոր քաղաքի Մարգարյան 1 հասցեից դուրս էր եկելև այլեւս չէր վերադարձել: Հավելենք, որ երեխան տառապում էր աուտիզմով: