▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենացները դարձան իմաստազուրկ... Պավլիկ Մանուկյանի գրառումը

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնի կապակցությամբ ստացած բարեմաղթանքների համար՝ անելով հետևյալ գրառումը.

 

 

 

 

 

 

 

«Սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձը` 55-ամյակս շնորհավորելու համար: Շնորհավորանքները չեն դադարում մինչ օրս:

Բարեմաղթանքները, արժևորումները մեկը մյուսից հուզիչ էին, մեկը մյուսից գեղեցիկ: 55-ամյակս դիմավորեցի Արցախում` Խաչեն գետի ափին, իմ փոքրիկ բլբլված հյուղակում, իմ շատ սիրելի ընկերների հետ` Ներսես Օհանջանյանի, տանկիստ Մհերի, Առաջաձորցի Գագոյի, Շեխերցի Վլադիկի, Ազողցի Վարդանի...կնոջս ծնողների, որոնք մեր բացակայության ընթացքում ոչ մի րոպե չէին բացակայել իմ այդ անչափ սիրելի վայրից և խնամել էին իմ փոքրիկ այգին, որքան կարողացել էին: Զույգ մանգաղներս պատիցս կախվեցին, բայց հնձելիք չունեմ: Ազգիս ու հայրենիքիս առաջ պարտքիցս դեռ ոչինչ մարած չունեմ:

 

 

 

 

 

 

 

 

Ու մեկ էլ տեղեկանում եմ՝ մեր չորս անգին զինվորների անտեղի նահատակության մասին: Կենացները դարձան իմաստազուրկ: Տղերքի կենացը խմելուց զատ, նրանց համար ուրիշ բան արած չունենք: 

  Խավարի մեջ դուրս եկա այգիս,
  Աչքերս կուլ գնացին կոպերիս տակ

  Ու հրե արցունքները դեմքս թացեցին

  Սիրտս մորմոքած զինվորի ծնողի համար ...
  Ծառերս խավարի մեջ ինձանից խռովեցին
  Մեր տան դալար չափարից
  Չորսը պահապան հրեշտակներ գնացին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին