▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան՝ տանելով խոշոր չափի գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։

 

 

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը՝ Ժամը 08։20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 47-ամյա Գուրգեն Մուրադյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր՝ Կասյան փողոցի 3-րդ հասցեում գործող Հայաստանի գրողների միության պոլիկլինիկա, ականատես է եղել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք իր աշխատասենյակի դռները բացելու միջոցով ներս են մտել և սեղանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար, իսկ հետո վնասել «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը, որը տեղադրված է եղել շենքում։

Ըստ տեղեկությունների՝ Գ. Մուրադյանը նշված պոլիկլինիկայի տնօրենն է։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին