▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր Քոչարյանի փաստաբանն ադրբեջաներեն պատասխանել

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ «Ազատություն» ռադիոկայանը հետհեղափոխական սիրո ու բարության մթնոլորտի մեջ հերթական տականքությունն ա արել..

Քոչարյանի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո, երբ հավաքված բազմաթիվ լրագրողներին միայն մեկ հարց էր հետաքրքրում թե ե՞րբ է կալանավորվելու Քոչարյանը, իմ կողմից շատ հարգված ավագ գործընկեր Ռուբեն Արամիչը մի տաս-տասնհինգ անգամ պատասխանեց, որ չգիտի, իսկ Ազատության լրագրողը Արամիչի հետևից վազելով անընդհատ նույն հարցն էր տալիս անթաքույց հրճվանք ապրելով հենց այդ մտքից, որ հարց է տալիս իսկ դրա պատասխանը այդ պահի դրությամբ ոչ-ոք չուներ..

 

 

 

Երբ նույն հարցը 15 անգամ կրկնվեց Արամիչը կրկին պատասխանեց «չգիտեմ», սակայն թուրքերեն.../դե ազատության լրագրողը ինչ իմանար, որ երբ Բաքվում ու Սումագայիթում ջարդեր էին, Արամիչը գնացել էր Ադրբեջան ու հենց տեղում հայերի շահերն էր պաշտպանում/...

Հիմա տականքությունը կայանում ա նրանում, որ հասկանալով մեր հասարակության շատ անդամների ադեկվատության 0 մակարդակը, հատուկ հենց միայն այդ հարցուպատասխանի մասը կտրել են իրադարձություններից ու կոնտեքստից դուրս ու «սենսացիոն» վերնագրով տեղադրել իրենց ալիքում թե բա տեսեք փաստաբանը թուքերեն է պատասխանում ու անթաքույց հրճվանք են ապրում տակի մի 1500-ի անուղեղի քեմենթներով...

Մոռալ - Էս ա ձեր նոր Հայաստանի անկախ լրատվության ու լրագրողների մակարդակը...

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Թերևս արժէ Ազատությանը հիշեցնել, որ Սերժի կազմակերպած «մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներին» մասնակցում էր նաև իրենց ղեկավար կազմը ու «հորթի» հայացքով գլուխները կախ ծպտուն չէր հանում երկրում ստեղծված վիճակի մասին, ինչը սիրով կատարում են նաև այժմ այժման իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ...

Հ.Գ.Գ - Ռուբեն Արամիչ, Հայկ Ալումյան, Հովհաննես Խուդոյան, Արամ Օրբելյան զորակցությունս ձեզ բոլորին։ Մենք ապրելու ենք այն Հայաստանում, որի մասին երազում ենք՝ անկախ և ազատ մամուլով, ինչպես նաև իրական իրավական պետությունում» ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին