▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճից դուրս են բերվել որսացանցերը, 14.000 հատ ձուկ է հանձնվել «Սևան» ազգային պարկին

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր, հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:

Նշենք, որ համաձայն պայմանավորվածության հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին