▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ընտանեկան դժբախտությունը հավելյալ դժվարություններ բերեց. Գոհար Հարությունյանն անկեղծանում է

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Եկեղեցիներում սգո արարողությունները դադարեցնելու որոշում չի կայացվել. Վահրամ քահանա Մելիքյանի պարզաբանումը

Գուցե ես հա՞յ եմ...Հայաստանում ես հանգիստ եմ և ապահով. Ռոբին Ֆեյթ

Աբու Դաբիի պետնախարարը՝ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին



2019-01-14 21:25:43

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերիգլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր,ԱՄԷ լուսահոգի նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի օրոք։ Մեզ համար շատ թանկ են մերերկրների ու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, և մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
 

 

 

 

 

 

 

 

Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ-էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտորը, առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարևորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ էմիմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետևելու համար:

Ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ նախագահ Սարգսյանը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։ 



Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարևոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ:

Նախագահ Սարգսյանը և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը խոսել են նաև մշակույթի, գիտության ու կրթության, զբոսաշրջային ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի մասին: Երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև շփումներն առավել հաճախակի դարձնելու և փոխճանաչելիության մակարդակը բարձրացնելու համար կարևորվել են մշակութային փոխգործակցության ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.