▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալվածը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

armtimes.com-ի տեղեկություններով, հունվարի 8-ին, նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալված Մերուժան Ոսկանյանը 600 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ոսկանյանը եւ գործով մյուս մեղադրյալ Գոռ Հակոբյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար:

Հարությունյանը տեղեկացրել է, որ գործով կա նաեւ երկու կասկածյալ, որոնց նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

 

Այսպիսով՝ սույն գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեն Գոռ Հակոբյանը եւ Մերուժան Ոսկանյանը, իսկ կասկածյալի կարգավիճակում են գտվում եւս երկու անձ: Նրանք բոլորն էլ ազատության մեջ են:

 

 

Կարդացեք նաև՝ «Պրիզիվի ավտոբուսի դռանը խփել եմ, որ բացեն, քրոջս տղային տեսնեմ». Միջադեպի մասնակիցներից մեկին գտել են

 

Կարդացեք նաև՝ Մի խումբ մեքենաներ կանգնացրել էին զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին