▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները գիտեին, որ Հայկ Սարգսյանն է ինձ վրա կրակել, գործը փակեցին. Կենտրոնի Կյաժը հնչեցրել է Ներսիկ Նազարյանի անունը

armtimes.com-ը գրում է. Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին տուժող ճանաչված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները։ 
Պատճառը դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ առկա էական հակասություններն էին:

 

 

 

 

 

Մասնավորապես Դավիթ Սիմոնյանը նախաքննության ընթացքում նշել է, որ Հայկ Սարգսյանին պատկանող բնակարանի նկուղային հարկում ինքը, Արթուր Ղեւոնդյանը եւ Հայկ Սարգսյանը օգտագործելիս են եղել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Մինչդեռ Սիմոնյանն այսօր դատարանում հայտարարեց, թե Հայկ Սարգսյանն իր ներկայությամբ թմրամիջոց չի օգտագործել: Դատախազի ճշտող հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ այդ պահը «մտքից թռել էր»:

 

 

«Որոշ ժամանակ անց Հայկը նույն սենյակում քնեց, որի ձեռքում էլ գտնվել է ատրճանակը՝ մարտի բերված վիճակում: Արթուրի հետ թմրանյութի շուրջ վիճաբանություն առաջացավ, ինչի ժամանակ Հայկը արթնացավ եւ սպառնալով, որ ինձ կսպանի, թմրանյութի ազդեցության տակ նշված զենքով մեկ անգամ կրակեց իմ փորին, որի արդյունքում ես վիրավորվեցի: Այդ պահին Արթուրը Հայկի ձեռքից վերցրեց ատրճանակը, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկը ինձ սպառնում էր, որ կսպանի: Դրանից հետո տան վերեւի հարկից իջավ նաեւ Հայկի եղբայր Նարեկը եւ ինձ տարան հիվանդանոց»,- իր նախաքննական ցուցմունքում նշել է Դավիթ Սիմոնյանը:

Մինչդեռ այսօր դատարանում պատասխանելով դատախազի հարցին՝ մինչ կրակելը Հայկ Սարգսյանը իրեն սպառնացե՞լ է սպանել, Սիմոնյանն ասաց, որ չի հիշում: Բացի դա նշել էր, որ զենքը ոչ թե Հայկ Սարգսյանի ձեռքում է եղել, այլ՝ սեղանին:

Նախաքննության ընթացքում տուժողը նաեւ նշել է, որ խոսակցության ընթացքում իմացել է, որ ոստիկանության աշխատակիցները տեղյակ են եղել, թե ինչպես է տեղի ունեցել իրականությունը. «Գիտեին, որ Հայկն է ինձ կրակել, սակայն գործը փակեցին...իմացել եմ, որ այդ ամենը միջնորդել է Ներսիկ Նազարյանը»:



 

 

 

 

Նշենք, որ Ներսիկ Նազարյանը երկար տարիներ եղել է Երեւանի ոստիկանապետը, պաշտոնից ազատվել է 2013 թվականին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

 

 

 

 

 

 

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:

Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել

ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը

«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին