▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում հայ գործարար է սպանվել

Ռուսաստանում՝ Միտիշչիում, սպանվել է հայ գործարար: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ մահացածը 1984 թ. ծնված Գեւորգ Թումանյանն է:

 

 

 

 

 

 

 

Լրատվամիջոցը հայտնում է, որ մարդասպանը նրան սպասել է բնակելի շենքի մուտքում, իսկ մեքենայում նրան սպասել է հանցակիցը: Երբ Թումանյանը մոտեցել է մուտքին, մարդասպանը կրակել է նրա մեջքին: Մարդասպանը նստել է մեքենան ու հանցակցի հետ հեռացել:

Հայտնի է, որ մահացածը անհատ ձեռներեց էր և զբաղվում էր առևտրով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին