▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սկանդալից մինչև սառը ցնցուղ

Մնացել եմ այստեղ ու արժեր այդ անել. Պարապլանի օդաչու Իվան Նեկրասովի «Կտոր Մը Հայաստան»-ը

Արմուշը՝ Հայաստանում չապրելու որոշման, հոր կորստի, հանուն կնոջ տունը վաճառելու ցանկության մասին և ոչ միայն

Որպես ավագանի՝ ոչ միայն պայքարում եմ, այլև խնդիրը տեղ է հասնում. Արթուր Իսպիրյան

Օպերայի սրճարանների սեփականատերերը մեզ հետ կապի դուրս չեն գալիս․ մանրամասնում է Երևանի քաղաքապետը



2019-03-14 22:56:01

Երևանի քաղաքապետարանը Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացն իրականացնում է օրենքի շրջանակներում։ Այս մասին Հանրային Հեռուտաընկեության «60 րոպե» հաղորդման շրջանակներում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

 

Նա տեղեկացրեց, որ սրճարանների տերերի հետ կնքված պայմանագրերով նախատեսվում է, որ վարձատուն, այսինքն համայնքը իրավունք ունի խզել պայմանագիրը վարձակալի հետ՝ մեկ ամիս առաջ դրա մասին տեղեկացնելով։ «Այսինքն պայմանագիրը կնքելուց թե քաղաքապետարանը, թե այն սուբյեկտը, որ կնքում է այդ պայմանագիրը պարզ գիտակցում է, որ պայմանագրում գոյություն ունի այսպիսի կետ, և իր հետագա գործողությունները պետք է պլանավորի ելնելով այդ կետեից»,-ասաց քաղաքապետը։

Նա տեղեկացրեց, որ գործնթացը շարունակական է լինելու, բայց փուլային։ Սկզբում ազատագրվելու ու կանաճապատվելու է Օպերայի շենքին հարակից, ամենամոտ գտնվող տարածքը։ «Խոսքը այս տարածքի բոլոր սրճարանների մասին է: Այս պահին 2 սրճարանի հետ մենք դատական պրոցեսի մեջ ենք։ Դրանք ծայրերի սրճրաններն են, իսկ կենտրոնում գտնվողների տարածքները արդեն համարվում են համայնքի սեփականությունը և այդտեղի սրճարանները ապամոնտաժվում են»,-նշեց Մարությանը։

 

 

 

Անդրադառնալով գործազրկությանը խթանելու վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ նա նշեց, որ աշխատատեղերի թիվը, որի մասին խոսվում է, ուռճացված է։ Քաղաքապետարանի աշխատակիցները հաշվարկել են, թե քանի աշխատատեղի մասին է խոսքը ու պարզել, որ ընդամենը մի քանի 10-յակի մասին ենք խոսում։ «Ես կարող եմ ասել, որ մեզ համար կարևոր է ամեն մի աշխատատեղ, նրանք ովքեր կորցնելու են աշխատանքը, արդեն այսօր Կասկադի հարակից սրճարաններում 12 հոգի գտել են աշխատանք, միաշամանակ Սարյանում գործող սրճարաններից մեկը, որը նոր է բացվում, հայտարարել է, որ իրենց որակյալ կադրեր են հարկավոր և իրենք պատրաստ են ընդունել աշխատակիցներին։ Նրանց միացել են Սարյանի մյուս սրճարանների սեփականատերերը։ Այսինքն, մարդիկ առանց աշխատանքի չեն մնա»,-վստահեցրեց քաղաքպետը։

 

 

Նա նաև տեղեկացրեց, որ սրճարանների սեփականատերերն իրենց հետ կոնտակտի դուրս չեն գալիս։ «Նրանք հանդիպման չեն գալիս։ Հանդիպման գալիս են տնօրեններն ու աշխատակիցները։ Մինչդեռ, սեփականատերերը տեղեկացված են եղել, և նրանց առաջարկվել է, որ իրենք ապամոնտաժեն իրենց սրճարանները, որպեսզի գույքը չփչացվի։ Նրանք պատասխանել են՝ «Մենք չենք քանդելու, դուք ինչ ուզում եք՝ արեք»։ Մենք նաև մարդկային առումով ենք մեր քայլերն արել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

 

Կարդացեք նաև՝ Եթե Հայկ Մարությանը հիմա չգա՝ բենզինը լցնում եմ վրաս ու վառեմ ինձ

Քաշքշուկ սրճարանների ապամոնտաժմանը դեմ արտահայվող քաղաքացիների և ոստիկանների միջև 

16 ցուցարար բերման է ենթարկվել

Սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մեկ մասնակից և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Ուղիղ եթեր Օպերայի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկած ոստիկանական մեքենայից







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.