▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին

Ստամբուլահայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին. նրա աճյունը դրված էր Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում:

 

 

Պատրիարքի աճյունն ամփոփվել է  Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը։

Մեսրոպ Մութաֆյանը կյանքից հեռացել է մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում։ Պոլսո Հայոց պատրիարքը ծանր հիվանդության պատճառով շուրջ 10 տարի գտնվում էր կոմայի մեջ։ Տարիներ շարունակ նրա պարտականությունները կատարել է պետության կողմից որպես պատրիարքի փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչը դժգոհության պատճառ է դարձել ստամբուլահայ համայնքի մեծ մասի շրջանում։

 

 

 

 

 

 

 

 

Այժմ ակնկալվում է, որ Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո համայնքը կկարողանա ընտրել իր նոր հոգևոր առաջնորդին` ժողովրդական ընտրության միջոցով:

Տեսանյութը՝ Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցու ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին