▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հիմքեր լինեն, պաշտոնավարումը ժամանակավորապես կդադարեցվի. Արթուր Դավթյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավվելու մասին շրջանառվող լուրերը։

 

 

«Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում, թույլ տվեք ձեր հարցին այս պահին ուղիղ պատասխան չտամ՝ խոստանալով, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կտրամադրվի։ Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենաք, որովհետեւ նախաքննության շահն է դա պահանջում»,- ասաց Դավթյանը, ապա հավելեց, որ հաշվի առնելով գործի հնչեղությունն ու կարեւորությունը, հանրությանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը չի ուշացվի։

Հարցին, թե հնարավո՞ր է դատախազության որոշմամբ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն մինչեւ քննության ավարտը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Տեսականորեն կպատասխանեմ հարցին. այն դեպքերում, երբ որ հանրային ծառայողի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում եւ հիմքեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, դատախազը որոշում է կայացնում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ»:

Կարդացեք նաև՝ Մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող. Արթուր Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին