▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուզանդի 1/3 հասցեում ՀՀԿ-ն 494քմ տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով. քաղաքապետարան

 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

 

«Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով: Օրինակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494քմ տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով:

Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության վրա, Վերնիսաժի հարեւանությամբ գրասենյակային տարածք՝ մետրը 250 դրամով: Համեմատության համար, օրինակ, Զեյթունում ես բնակարան եմ վարձակալում՝ մետրը մոտ 1800 դրամով: Սովորական տուն՝ համեստ «եվրոռեմոնտով» ու սովետական կահույքով: Զեյթունում:

Ասում են՝ Բուզանդի շենքի վիճակն էնպիսին է, որ տարածքի վարձակալության գինը բարձր լինել չի կարող: Օքեյ, բայց էդ դեպքում ևս մի համեմատություն. նույն շենքում մեկ այլ կուսակցություն՝ Հայաստանի կոմկուսը տարածք է վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց վճարելով քառակի ավել՝ 1000 դրամ»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին