▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզի Աստվածամոր տաճարը 6 տարի փակ կլինի

 

Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հայտնել է, որ տաճարը 5-6 տարի փակ է լինելու այցելուների համար. այդ որոշումը նա բացատրել է «տաճարի մի հատվածի թուլացման» հանգամանքով, հաղորդում է Independent-ը:

 

 

Եպիսկոպոսը չի պարզաբանել, թե կոնկրետ որ հատվածն է դա: Տաճարի 67 աշխատակիցների հետագա գործունեության մասին ատրիկ Շովեսը որևէ տեղեկատվություն չի հայտնել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը տաճարի վերականգնման նպատակով հայտարարել է ճարտարապետների միջազգային մրցույթ:

Հավելենք, որ Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել: Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։

Հիմնադրամի կայքում առաջարկվում է փոխանցում կատարել 50-ից 500 եվրոյի չափով, կամ ցանկացած այլ գումար: «Հանգանակված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն տաճարի վերականգնմանը»,- նշված է կայքում:

Հիշեցնենք,  որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է մոտավորապես ժամը 18.50-ին։ Հրդեհի հետեւանքով փլուզվել են ձողի վերին մասը, տաճարի ժամացույցը եւ տանիքի մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է տաճարի վերին մակարդակներում նորոգման աշխատանքների ընթացքում։ 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին