ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ մարտի 1-ի այն կադրերը, որոնց մասին երեկ դատարանում խոսեց Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկը չէր կարող տեսնել.
«Այդ կադրերը ոչ ոք չի տեսել ու չէին կարող տեսնել, քանի որ դա գոյություն չի ունեցել»,- ասաց նա: «Մահացած մարդուն վերցնել (նկատի ունի ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին-խմբ.), ասել, որ այդպիսի տեղեկատվություն ստացել է նրանից, անթույլատրելի է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ «Ազատության» եթերում:
Լրագրողի դիտարկմանը՝ այդ կադրերը տեսնող ևս մեկ անձ կա, խոսքը՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի մասին է, նշեց. «Համոզված եմ, որ եթե հիմա կանչեք Գ. Կոստանյանին, կպարզվի՝ լսել է, որ Գորիկ Հակոբյանն այդ կադրերը ցույց է տվել Քոչարյանին»:
Կարդացեք նաև՝ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Գորիկ Հակոբյանը տեսանյութեր էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին
«Պտի իրանցից փախնե՞մ. ո՞վ են իրենք». Ռոբերտ Քոչարյան
«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, ու նստած լսելու ես»․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին
Արցախի նախագահներին Ռոբերտ Քոչարյանը դիմավորեց գրկախառնությամբ, իսկ դահլիճը՝ ծափերով