▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաղպաղակներն արտադրվում են և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում, տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական մարմին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

 

 

 

 

 

Պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում և «Երևան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգև», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա և Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային և պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր և որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» և «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ:

 

 

 

 

 

 

 

Արձանագրվել են նաև մակնշման և սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ:

 

Տեսչական մարմինը դիտարկում է իրականացնում նաև «Փինք Բերրի» ՍՊԸ-ում, որը դեռևս ընթացքի մեջ է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին