▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը հյուրընկալել է «Ոսկե ծիրան»-ի կինոգործիչներին

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի անդամները և փառատոնի հյուրերը հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ այն Երևանի ամենանշանակալից մշակութային միջոցառումներից մեկն է:

«Երևանցիները երկարուձիգ ամիսներ առանձին հուզմունքով են պատրաստվում հուլիսյան այս տաք օրերին: Տարբեր սերունդների կինոսիրողները փառատոնի մեկնարկից շաբաթներ առաջ արդեն ծանոթացել են ծրագրին, կազմել են իրենց նախասիրությունների ցանկը և հիմա վայելում են կինեմատոգրաֆի այն հզոր մթնոլորտն ու նուրբ հմայքը, որ տալիս է այս փառատոնը մեր քաղաքին»,-նշել է քաղաքապետը: 

 


«Ոսկե ծիրան» 16-րդ կինյփառատոնի կապակցությամբ Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար կինոգործիչ Քերեն Արիկիանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 
Միջազգային կինոփառատոնն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ. կցուցադրվեն մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին